01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչքան իշխող ուժի խոստումներն ու գլուխգովելը արցախցիներին պատշաճ ընդունելու-տեղավորելու վերաբերյալ «եվրոպական բարձունքներ» է գրավում, դրան հակառակ արցախցիների խնդիրներն աճում ու կուտակվում են:

Բնակարանի վարձավճարներ-կառավարության խոստումներ-միջին վիճակագրական արցախցի եռանկյունում կենցաղային տարրական կյանքի պայմանները չեն ապահովում:
Մեծ թվով հարցեր, որոնք մակերեսին նկատելի չեն` կրթական, առողջապահական, սոցիալական ապահովության և ծառայության հետ կապված խնդիրներ, թողնված են անորոշության կամ կիսալուծումների հույսին:

Այս ամբողջն իր խորը արտահայտումը կստանա առաջիկա ամիսներին, երբ իրավիճակը պայթյունավտանգ ու անկանխատեսելի հուն կմտնի»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ