27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Բաքվում շարունակվում է առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատավարությունը

Բաքվում շարունակվում է Լաչինի միջանցքից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։

Երեկվա նիստում Վագիֆ Խաչատրյանը հայտարարեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում և հայտարարեց, որ չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործությունների։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները Բերձորի միջանցքում ապօրինի տեղակայված ադրբեջանական «անցակետից» առևանգել են վիրահատության նպատակով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով Արցախից Հայաստան տեղափոխվող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե «նրան մեղադրանք է առաջադրվել» դեռ 2013-ին, նրան կալանավորելու որոշում է կայացվել, և որ նույն թվականին «միջազգային հետախուզում է հայտարարվել»։

Արցախցուն Բաքուն մեղադրում է «ցեղասպանության, ադրբեջանցիների տեղահանության մեջ»։

Վագիֆ Խաչատրյանը Բաքվից նամակ էր ուղարկել ընտանիքին, գրել էր՝ «ձեր մասին եմ մտածում, դեռ ողջ եմ, լավ մնացեք»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ