27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորվել է

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանավորումը։ Այդ մասին հայտնել են Ադրբեջանի լրատվամիջոցները։

Հիշեցնեք, որ Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը երեկ Ադրբեջանի կողմից ձերբակալվել էր Արցախից Հայաստան տեղափոխվելու փորձի ժամանակ, մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի երեք հոդվածով:

Նշվում է, որ ՀՀ քաղաքացի Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել «ահաբեկչության ֆինանսավորման», «զինված խմբավորումների ստեղծմանը և գործունեությանը մասնակցելու», «պետական սահմանի ապօրինի հատման վերաբերյալ»: Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

(214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 279.3 (մասնակցություն ապօրինի զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծման և գործունեության մեջ) և 318.1 (օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող անձի ապօրինի ժամանումը Ադրբեջան)։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ