07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ուզեցել են Հովհաննես Մարգարյանի «գլխին սարքեն»

«Ինձ երբեք կաթի փոշու հետ կապված մեղադրանք չի առաջադրվել»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ ի պատասխան հարցին, թե ծանր տարավ այդ մեղադրանքը: Նշենք, որ Մարգարյանի անվան հետ է կապվում գործարանից կաթի փոշի վերցնելու հայտնի պատմությունը, և ըստ մամուլի՝ այդ արարքի համար նրան մեղադրանք է առաջադրվել նախկինում:

«Հովհաննես Մարգարյանը Գյումրիում ճանաչված մարդ է, այն, ինչ ուզում էին իմ գլխուն սարքել, դա հօդս ցնդեց, ես դիմեցի Գլխավոր դատախազին ու ասեցի, որ փաստեր ներկայացնի: Ուզում էին, որ դառնայի ՀՀՇ ներկայացուցիչ, ու իմ ղեկավար կառույցը կապ չի ունեցել կաթի փոշու հետ, որևէ գործով որևէ մեղադրանք չի առաջադրվել»,-ասաց նա:

Մարգարյանն ասաց, որ այդ պատմությունը կապված է իր ազգանունից ունեցող մեկ այլ անձի հետ, ով ընկերության տնօրեն է եղել ու փախուստ է դիմել: «Դա զրպարտություն է իմ հասցեին եղել»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ