26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«Ապատեղեկատվություն է և ծիծաղելի սուտ»

«Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք, դա ապատեղեկատվություն է և ծիծաղելի սուտ է,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասաց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն՝ արձագանքելով մամուլի հրապարակումներին, թե ՕԵԿ-ը վերջին ներքաղաքական իրադարձություններից հետո փորձում է ընդդիմադիր դաշտում ստանձնել գլխավոր դերը, և որ Մարգարյանը հանդիպել է ԲՀԿ-ից դուրս եկած անկախ պատգամավորների հետ:

«Մենք միշտ հանդիպում ենք մեր գործընկերների հետ, տարբեր խմբակցությունների պատգամավորների հետ ու ունեմ լավ ընկերներ բոլոր քաղաքական ուժերից, այդ թվում նաև ԲՀԿ-ից: Նկատի ունենալով այն, ինչ տեղի ունեցավ բոլորովին վերջերս, մեր և իրենց նախաձեռնությամբ քննարկում ենք, հանդիպում ենք, այստեղ վատ բան ոչինչ ես չեմ տեսնում»,-նշեց նա: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ