02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Իսրայելը կրակ է բացել Գազայի ուղղությամբ` հրադադար կնքելուց հետո

Իսրայելցի զինծառայողները կրակ են բացել Գազայի հատվածի մի խումբ բնակիչների վրա` սպանելով մեկ եւ վիրավորելով 15 մարդու: Սա առաջին զինված միջադեպն է եղել հրադադարի մեկ ու կես օրվա ընթացքում, հաղորդում է “РИА Новости”-ն:

Միջադեպը տեղի է ունեցել Գազայի հարավային տարածքում, որտեղ շուրջ 300 պաղեստինցիներ բողոքի ակցիա  են կազմակերպել` փորձելով կոտրել արգելապատնեշները եւ, ամենայն հավանականությամբ,  ներխուժել Իսրայել: Մի քանի նախազգուշական կրակոցներից հետո զինծառայողները կրակ են բացել նրանց վրա:

Բախումների արդյունքում մեկ պաղեստինցի պատանի է սպանվել: Ըստ նախնական տվյալների` նա փորձելիս է եղել պատնեշի վրա տեղադրել Գազայում իշխող “ՀԱՄԱՍ” շարժման դրոշը:

Գազայի իսլամական իշխանությունները մեղադրել են Իսրայելին` հրադադարը խախտելու մեջ: Նրանք մտադիր են բողոքել Եգիպտոսին, որը հանդիսանում է ժամանակավոր հրադադարի երաշխավորը:

Նշենք, որ  “ՀԱՄԱՍ”-ի գրոհայիններն արդեն կրակ էին արձակել Իսրայելի հարավի ուղղությամբ: Միջադեպի արդյունքում ոչ ոք չէր տուժել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ