11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ով տեռորի ենթարկվեց

«Լուրջ համակարգային, քաղաքական ճգնաժամ է այսօր ապրում Հայաստանը, և այն վերաբերում է ամբողջ քաղաքական սպեկտրին, կապ չունի, որ ցավոք, իշխանությունը գտնում է, որ դրա պատճառն ընդդիմությունն է»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:Ըստ նրա՝ իշխանությունն այդպես էլ չգիտակցեց, որ իրենց հիմնական ընդդիմությունը ժողովուրդն է, նաև չեն կարողանում գիտակցել, որ հանրահավաքներին հավաքված ժողովրդի մեծ մասը գալիս է, քանի որ ընդդեմ իշխանության, ոչ թե որևէ կուսկացության գաղափարախոսության շուրջ են համախմբվում:

 «Քաղաքական դաշտը բավական ամլացել է, բայց չեմ կարծում, որ այսպես կշարունակվի, աղմուկ կա, որը կվերադառնա, կմտնի Ազատության հրապարակ, ու ժողովուրդն իր խոսքը կասի»,-նկատեց պատգամավորը: Վերջինս շեշտեց, որ վերջին ներքաղաքական իրադարձությունների արդյունքում ոչ մեկը չի հաղթել, ակայն իշխանության որոշ ներկայացուցիչներ այնպես են քայլում, կարծես թե հաղթանակ են տարել՝ «Պյուռոսյան հաղթանակ էր»:

Հակոբյանն ընդգծեց, որ ԲՀԿ-ին ու նրա ղեկավարին ճնշել են, Բալահովիտի գործարաններից մեկում աշխատող Ծառուկյանի համակիրներին տեռորի են ենթարկել:

Հարցին, թե իսկ ինչ կերպ է «քայլելու» ընդդիմությունը, նա արձագանքեց.

«Առաջիկայում կհստակեցվի: Գաղտնիք չէ, որ քաղաքական տեսակշիռ ուներ ԲՀԿ-ն ու քաղաքական եթերից սառեցրել է իր դիրքերն այս պահին: Համագումարը հստակություն կմտցնի ոչ միայն ԲՀԿ-ի դիրքորոշման խմբակցության հետ կապված, այլև ընդդիմադիր դաշտում որոշակի տեղաշարժեր կլինեն»: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ