01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը ՀՀ ոստիկանությունում

Փետրվարի 26-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին:

Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ ոստիկանության բարեփոխումների երկրորդ փուլի խնդիրներին՝ նշելով, որ նախորդ երեք տարիներին այդ ուղղությամբ դրական արդյունքներ են արձանագրվել նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ սերտ գործընկերության շնորհիվ: Արդյունավետ է եղել համագործակցությունը մասնավորապես համայնքային ոստիկանության մոդելի ներդրման, ոստիկանության անձնակազմի ֆիզիկական պատրաստականության բարելավման, անդրազգային և կիբերհանցավորության դեմ պայքարի ու մի շարք այլ ուղղություններով:

Անդրեյ Սորոկինը կարևորեց փոխգործակցության բարձր մակարդակը և հավաստիացրեց, որ գործընկերությունը շարունակվելու և խորանալու է ինչպես արդեն ավանդական, այնպես էլ նոր ոլորտներում, որոնք Հայաստանի ոստիկանության բարեփոխման և համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում են:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ