Հովիկ Աղազարյանն ասել է, թե Արցախում սկսած պատերազմի ժամանակ սուրճ է խմում. «Բա ի՞նչ անեի, խաբեի՞»
Եռաբլուր զինվորական պանթեոնում այսօր լրագրողները ԱԺ քպ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին ասացին, թե սեպտեմբերի 19-ին, Արցախում սկսած լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ երբ իրեն զանգահարել է լրագրողը և հարցրել է, թե ինչ է անում, պատգամավորը պատասխանել է. «Սուրճ եմ խմում»։
«Բա ի՞նչ անեի, խաբեի՞։ Ես սուրճ էի խմում, խաբեի՞ մարդուն» , – ասաց Հովիկ Աղազարյանը։
Նա ասաց, թե չգիտի՝ ինչու քպ-ական ղեկավարությունը չի այցելել Եռաբլուր։
«Երևի թե կգան դեռ, չգիտեմ։ Շատ բաներ ես կատարում եմ իմ խղճի համաձայն, պարտադիր չի, որ ամեն ինչը եսիմ ինչ ձևով լինի»։