11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ընդդիմությունը թող չտրտնջա»

Այսօր Ազգային ժողովի նիստին Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին հարցրեց հեռուստահաճախականությունների քանակի սահմանափակ լինելու խնդրի մասին:

«Ի՞նչն է խանգարում, որ 4-րդ անալոգային հաճախականությունն էլ թվայնացնեք, ինչը հնարավորություն կտա ևս 6 թվային հաճախականություն ունենալ, ինչն էլ իր հերթին կլուծի Հայաստանում բազմակարծության ապահովման խնդիրը, բոլոր հայտերը դրանով կբավարարվեն: Մրցութային սահմանափակումների կարիք չի լինի, որովհետեւ այդ մրցույթները դարձել են քաղաքական գործիք՝ սահմանափակելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները՝ երևալ եթերում: Օրինակի համար, ՀՀԿ-ի հետ ասոցացվում է մոտ 15 ալիք, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ մեկական ալիքներ: Միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դուրս մնում: Մենք էլ ենք ցանկանում ազատորեն հասանելի լինել մեր հանրությանը, և ոչ թե ստիպված լինենք հանրահավաքների միջոցով ճշմարտությունը հասցնել ժողովրդին: Հանրահավաքն էլ նույնիսկ չենք կարողանում իրազեկել լրատվամիջոցներով», – ասաց Լեւոն Զուրաբյանը:

Բունիաթյանն ի պատասխան ասաց, որ այդ հարցով զբաղվում է Տրանսպորտի և կապի նախարարությունը: Ինչ վերաբերում է ՀԸ-ի քաղաքականացված լինելուն, ապա նշեց, որ նման բան չկա: 

Զուրաբյանի արձագանքը ուշացավ, խոսափողը չէր միանում: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ կատակեց, թե հարցից է: «Ձեր տապալումներն էլ եք ուզում ինձ վրա դնել, պարո՛ն Սահակյան»,-ասաց Զուրաբյանն ու հավելեց, որ այդ ՀԸ-ները ասոցացված են այդ քաղաքակն ուժերի հետ, բացի ՀԱԿ-ից ու «Ժառանգությունից» բոլորը հնարավորություն ունեն ազատորեն աշխատեցնելու և կարողանում են ճշմարտությունն ասել, իրենք չենք կարողանում, և նշեց, որ իրենց հանրահավաքի մասին պետք է թույլ տան իրազեկում անել: 

Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Այդ հանրահավաքի կազմակերպչական հարցերով պիտի օգնեն ձեզ, դա եք ուզում, մենք էլ օգնենք:

Տպավորություն է, որ բոլոր ՀԸ իրենց ռեյտինգը բարձրացնելու համար թիրախ են դարձրել քաղաքական մեծամասնությանը, այնպես որ ընդդիմությունը թող չտրտնջա»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ