29 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Անդրանիկ Թևանյանը՝ կոալիցիա կազմելու մասին

Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը հայտարարեց, որ իրենք պաշտոնի խնդիր չեն դնում, իրենց խնդիրն այս իշխանություններին հեռացնելն է։

«Մենք որևէ վարչական լծակի խնդիր չենք դնում, ընտրարշավի առաջին օրվանից ասել եմ, որ իմ հաճախորդը Նիկոլ Փաշինյանն է։ Մարդիկ նույնիսկ զարմանում էին, որ ես նույնիսկ քաղաքապետի խնդիր չեմ դնում այս ընտրություններով։

Մենք պաշտոնի խնդիր չենք դնում, մենք գնում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհով և դնելու ենք Արցախի համար անվտանգության ապահովման հարցը։ Հետևաբար, մենք համագործակցության մասով պատրաստ ենք ցանկացած քննարկման՝ որևէ լծակի չհավակնելով։ Մենք չենք քննարկի, թե այս ինչ վարչության պետի պաշտոնը մեզ տվեք, փոխքաղաքապետի պաշտոնը մեզ տվեք, չէ», – հայտարարեց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ