27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նա այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը միայն թե նախկինները հետ չգան». Մարտիրոսյանը՝ Փաշինյանի՝ «ասֆալտ ուտելու և բորդյուր լիզելու» հայտարարության մասին

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ բոլորդ ֆիքսվել եք ներողութուն «ասֆալտ ուտելու և բորդյուր լիզելու» էսթետիկ կողմի և պետության դե ֆակտո ղեկավարի կողմից այդպիսի արտահայտչաձևի անթույլատրելիության վրա, փորձեմ բացատրել այդ արտահայտչաձևի քաղաքական լեզուն, որն ուղված էր ոչ թե իր ընտրողներին այլ իր օպոնենտներին:

Երեկ այս մարդը իր բազմաթիվ հայտարարությունների մեջ ընդգծում էր մեկ կարմիր թել՝ «ամեն գնով իշխանություն պահելը»: Ամեն գնովը ենթադրում է բառիս բուն իմաստով ամեն գին, այսինքն՝ ուրիշների կյանքի գնով, ուրիշների ճակատագրերի գնով, ուրիշների սերունդների գնով, ուրիշներին մտավոր և հոգեբանորեն խեղելու գնով:
Երբ նա գոռում էր, որ «ասֆալտ է ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու», նա ոչ միայն ցուցադրում էր իր հոգեբանական և էսթետիկ աստիճանը և վախերը, այլ իր ընտրազանգվածի մոտ ցույց տալիս, որ իր և իրենց իշխանության նկատմամբ ոտնձգության պարագայում ինչերի է պատրաստ:

Իր ընտրազանվածին, նա երեկ այլաբանորեն գոռում էր, որ պատրաստ է կեղծել ընտրությունները և ուզուրպացնել պետական համակարգը միայն թե նախկինները հետ չգան:

Նա երեկ իր ընտրազանգվածի մեջ ուժի կիրառման, բռնության, ընտրություն կեղծելու «լեգիտիմություն» և աջակցություն էր սերմանում: Մի կասկածեք որ, եթե նա գոռա «ես պատրաստ եմ կեղծել ընտրությունները, որ վերադարձ նախկինին չլինի», թե նրա թիմակիցները հարթակի վրա և, թե աջակիցները ներքևում ծափ են տալու, համաձայնվեն և ողջունեն առանց խորանալու:

Հավատացեք, որ «ասֆալտ ուտեցնելու և բորդյուր լիզեցնելու» կարիք նա չէր ունենա, եթե ունենար ամուր դիրքեր, լայն և կայուն լեգիտիմություն, վստահություն իր կարճաժամկետ քաղաքական ապագայի նկատմամբ:

Այս ամենը նա չունի և պատրաստում է իր փշրված և նոսրացած, բայց դեռ իրեն հավատարիմ ընտրազանգվածին քաղաքացիական պատերազմի, եթե դա է լինելու իր իշխանության պահպանման գինը: Ագրեսիվության, թշնամանքի, ատելության սերմանումը կարևորագույն գործիք է հանուն սեփական իշխանության պահպանման և այն պահպանող փորձողների համար»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ