14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի. վարչապետը՝ Գագիկ Բեգլարյանին

 ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն կառավարության այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց կառավարության 2014 թվականի որոշումներից մեկում փոփոխություն կատարելու որոշումը: Ներկայացված նախագծով նախատեսվում է երկու ամսով երկարացնել Հայաստանի Հարավային երկաթուղու կառուցման համար անհրաժեշտ միջոցառումների ցանկի և Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին համապատասխան իրավական ակտերի ընդունման ժամկետները, նկատի ունենալով, որ նման տեքստով դրանց ընդունման վերաբերյալ Կոնցեսիոների կողմից բացասական դիրքորոշում է հայտնվել և տեղեկացվել է, որ Կոնցեսիոն պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ իրենց առաջարկությունները գտնվում են ավարտական փուլում ու կներկայացվեն լրացուցիչ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց.«Հույս ունե՞նք այդ հարցով»: «Հույս միշտ ունենք»,-արձագանքեց նախարարը: «Հույսով հո չենք ապրելու հարյուր տարի»,-արձագանքեց վարչապետը, իսկ Գագիկ Բեգլարյանը նշեց.«Աշխատում ենք, որ իրականացվի»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ