19 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»․ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։

Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։

Ավելին, նիկոլիստները հերքեցին Արևմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։

Բայց այսօր արդեն ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը հստակ ասել է, որ «մենք ձգտում ենք, որ Հայաստանը իրական որոշում կայացնի՝ դառնալու մեր գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի»։

Այստեղ առանցքայինը «ի հակադրություն Ռուսաստանի» խոսքերն են։

Փաստորեն ԱՄՆ Պետդեպը ցանկանում է ոչ այնքան հայ-ամերիկյան գործընկերությունը զարգացնել, որքան Հայաստանից կերտել Ռուսաստանի նոր հակառակորդի կերպարը՝ Նոր Ուկրաինա։

Մենք ի վերջո պետքե սթափվե՞նք, թե՞՝ոչ։

Այս ամենի վտանգները հաշվարկե՞լ ենք։

Իսկ քաղաքականությունից բան չհասկացող Նիկոլ Փաշինյանին, ով բողոքում էր իր տիկնոջ Ուկրաինա այցն անհարկի քաղաքականացնելու մեջ ասեմ, որ ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչն է ասել, որ « Հայաստանն առաջին անգամ մարդասիրական օգնություն ուղարկեց Ուկրաինային» ։

Հիմա ի՞նչ, ԱՄՆ Պետդեպն էլ է անհարկի քաղաքականացնում…

Հ.Գ. Ասել և ասում եմ՝ ՀՀ անվտանգային և արտաքին քաղաքական կողմնորոշումը պետք է լինի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների նորոգումն ու ամրապնդումը»։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ