Ո՞նց թե ինչու եմ հանդիպել. վարչապետը՝ ԲՀԿ-ականների հետ հանդիպումից /վիդեո/
«Ոնց թե ինչու եք հանդիպել»,-Ազգային ժողովում լրագրողների հարցին ի պատասխան, թե ինչու է հանդիպել ԲՀԿ-ականների հետ, այսպես արձագանքեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դիտարկմանը, թե վարչապետն ինչպես է պայքարելու կոռուպցիայի դեմ, եթե ընդդիմությունը հայտարարում է, որ ինքն էլ է կոռուպցիոներ, վարչապետը ժպտաց ու ասաց. «Դու հավատո՞ւմ ես»,-ու հեռացավ՝ հրաժարվելով պատասխանել այլ հարցերի: