11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փաշինյանը նույնիսկ գիշերն է երազում տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից․ Չի ստացվի․ Վիկտոր Կրիվոպուսկով

Հայաստանում Սորոսի սաները թիրախավորել են հայ-ռուսական դարավոր կապերը, սակայն դա նրանց չի հաջողվի, «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում կազմակերպված տեսակամուրջի ընթացքում ասել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին ղեկավար, «Հայաստանի հետ բարեկամության և համագործակցության ռուսական ընկերության» նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը, ում մուտքը մեր երկիր, հիշեցնենք, արգելել են ՀՀ գործող իշխանությունները։

«Իշխանությունների ընդունած որոշումն ամենավառ հաստատումն է այն բանի, որ Հայաստանում իրավիճակը գնալով թեժանում է»,- այս առնչությամբ ասել է Վիկտոր Կրիվոպուսկովը՝ տեսակամուրջի ընթացքում:

«Այսօր Սորոսի սաները թիրախավորել են ամենասուրբ բանը՝ ռուսների և հայերի միջև բարեկամությանը, միջանձնային հարաբերությունները, հազարամյա կապերը, որոնք գոյություն ունեին անգամ այն ժամանակ, երբ չկային պետություններ, չկային տեղեկատվական ուղիներ և կապեր»,-ասել է Կրիվոպուսկովը:

Նա հավելել է՝ ռուս և հայ ժողովուրդների բարեկամությունը սկիզբ է առնում իշխանուհի Օլգայի և իշխան Վլադիմիրի ժամանակներից, ռուսներին ու հայերին հնարավոր չէ բաժանել, քաղաքական նման հայտարարություններով հայերի սիրտը հնարավոր չէ սառեցնել։

«Եկեք մտածենք Փաշինյանի ասած խոսքերի մասին․ նա անգամ գիշերն է երազում տեսնում, որ Ռուսաստանը հեռացել է Հայաստանից։ Չի ստացվի»,-ասել է Կրիվոպուսկովը։

«Սրան չեն հասնի ո՛չ Ամերիկայում, ո՛չ Լոնդոնում, ոչ էլ Թուրքիայում․ դա՝ 100 տոկոսով»,- ընդգծել է նա։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ