27 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

«Նավսյակի» թեման թեժ են պահում․ «Փաստ»

«Նախօրեին ՀՀ հասարակական-քաղաքական սեկտորում արևմտյան ֆինանսավորմամբ գործունեություն ծավալող ներկայացուցիչները «հանկարծ» նորից հիշել էին Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ մտնելու որոշումը։ Բայց խնդիրը նույնիսկ այդ որոշման մասին հայտարարելու «տասնամյակը» չէր: Թերթի տեղեկություններով, դա ընդամենը լավ «առիթ» էր, և ԵԱՏՄ-ի ու դրանից սահուն անցումով՝ ՀԱՊԿ-ի թեմաների նոր թափով արծարծումն ու շահարկումը ուղղակիորեն իշխանության բուրգից իջեցված հանձնարարականի մի մասն են կազմում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները, ինչպես ասում են, «նավսյակի», առաջիկա հնարավոր զարգացումների ֆոնին, փորձում են պատրաստ լինել և համապատասխան իրավակարգավորումների փաստաթղթեր են նախապատրաստում։ Մեր տեղեկություններով, չի բացառվում, որ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեմայի հետ կապված հայտարարությունների և «սլիվների» ականատես լինենք արդեն հաջորդ շաբաթ մեկնարկող ԱԺ նիստերի ժամանակ, մասնավորաբար կառավարության հետ հարցուպատասխանի ֆորմատի ընթացքում»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ