24 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը պատրաստ է շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. Վահան Կոստանյան

Հայաստանն ունի պատրաստակամություն՝ շարունակել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։

«Հայաստանը տարբեր ձևաչափերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ։ Ունենք պատրաստակամություն՝ շարունակել այս գործընթացը»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե Գյունտեր Ֆելինգերի կոչը Հայաստանին՝ միանալ ՆԱՏՕ-ին, եղավ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարող է մի օր արթնանանք ու տեսնենք, որ Ռուսաստանը տարածաշրջանում չէ, Կոստանյանը նշեց՝ չի կարող ասել՝ արդյոք դրանք փոխկապակցվա՞ծ են, թե՞ ոչ։

Կոստանյանը հավելեց նաև, որ Գյունտեր Ֆելինգերը ոչ թե ՆԱՏՕ բարձրաստիճան պաշտոնյա է, այլ՝ հասարակական կազմակերպության ղեկավար, որի անվանման մեջ տեղ է գտել ՆԱՏՕ բառը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ