Էլեկտրաէներգիան կթանկանա՞
_1424858266.jpg)
Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ-ի գործունեության ծրագիրը: Հիմնական զեուցող Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը հարցրեց, թե արդյոք այս տարվա կամ հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է էլէկրատէներգիայի սակագնի բարձրացում, թե ոչ:
Ռոբերտ Նազարյանը նշեց, թե Էլեկտրաէներգիայի և գազի սակագներն իրա հետ ուղիղ կապվածության մեջ են, և էլեկտարաէներգիայի սակագները բարզմագործոն են: «Մասնավորապես լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված:
Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո կարող ենք էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները, և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-ասաց նա: Ի դեպ Ռոբերտ Նազարյանը նկատեց, թե հանձանժողովը հսկում է կարգավորող ընկերությունների գնումների գործընթացը:
«Մոնիտորինգի արդյունքում շատ գներ նվազեցրել ենք, նաև սակագների մեջ ներառել ենք և վերջին 10 տարիների ընթացքում մոտ 20 մլրդ նվազեցրած գումար ենք ունեցել: Այսինքն՝ 113 մլրդ-ից 20 մլրդը նվազեցվել է, որի արդյունքում կարողացել ենք խուսափել ավելի թանկ գնումներ կատարելու գործընթացից»,-ասաց նա: