11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովուրդը պետք է հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելուն. Վազգեն Մանուկյան

Հայաքվե» նախաձեռնությունը քաղաքական մեծ նշանակություն ունի։ Շատ կարևոր է, որ Հայաստանի ժողովուրդը հանրաքվեով «ոչ» ասի Արցախը Ադրբեջանի կազմում լինելու։ Այսօր «Հայաքվե» նախաձեռնության 58 հազար ստորագրությունները Կենտրոնական ընտրական հանձնաժողով հանձնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը։

«Դեռ 90-ականներին ԱԺ-ն որոշում էր ընդունել, որ ոչ մի պաշտոնյա իրավունք չունի թուղթ ստորագրել, ըստ որի Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Իսկ այսօրվա իշխանությունը պարզ ասում է, որ ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, նման իշխանություն մենք դեռ չենք ունեցել ` իրենց բոլոր դրական և բացասական կողմերով։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ հետո էլ չլինի. նրանք միակն են ու դրա համար էլ իրենք են հիմա թիրախավորված»,– ասաց նա։

Անդրադառնալով Ադրբեջանի փորձերին` Աղդամի ճանապարհով ԼՂ–ին «օգնություն» տալու փորձերին ու արցախցիների ընդդիմանալուն, Վազգեն Մանուկյանը ասաց, որ նրանց արարքը աննախադեպ է։

«120 հազար մարդ, իրենց փոքր ծծկեր երեխաներով, մեծահասակներով , իրենք էլ սոված` հրաժարվեցին այդ օգնությունից, ասացին, որ այդ ճանապարհով չեն ուզում։ Սա հերոսություն է և լավ օրինակ է մեր ժողովրդի համար։ Միայն համառությամբ և ուժով կարելի է իրավիճակ փոխել»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ