10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵՏՄ-ն ու արտահանման խնդիրները

Հայաստանի արտահանողների խնդիրները  առանձնապես փոփոխության չեն ենթարկվել` ոչ ԵՏՄ մտնելուց  առաջ և ոչ էլ հետո: Այդ մասին այսօր լրագրողների հետ  հանդիպմանը ասաց Հայաստանի արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:

«Ես արտահանումը բաժանում եմ չորս մասի` Հայաստանում կա հանքային հումքեր, որոնք գլխավոր արտահանման նյութերն են: Երկրորդ գյուղատնեսական հարթությունն է, երրորդը մտավոր կարողություններն են և չորրորդը դա աշխատանքային ուժի արտահանումն է: Այս չորսին եթե նայենք ԵՏՄ-ից առաջ և ԵՏՄ-ից հետո տարբերակով ոչ մի էական փոփոխություն չկա»ասաց Մխչյանը:

Ըստ նրա մենք չպետք է մոռանաք այն հանգամանքը, որ արտահանումը աշխուժանում է գարնան վերջին և հիմնականում ամռան շրջանում: Այդ ժամանակահատվածում է հիմնականում արտահանվում գյուղատնտեսական ապրանքները:

«Այսօր ԵՏՄ-ի հետ չի կարելի կապել հունվար-փետրվար ամիսների դժվարությունները: Մենք տեսնում ենք, որ լուրջ խնդիրներ կան ու այն կապում ենք մեր ֆինանսական գործընկեր Ռուսաստանի Դաշնության հետ , որը լուրջ խնդիրներ ունի և այդ պատճառով է , որ այսօր մենք ոչ մի ակնհայտ շահ կամ առաջխաղացում չենք տեսնում»,-նշեց Մխչյանը և իր խոսքով դիմեց հայ գործարարների խնդրելով նրանց մի անդրադարձ անել. «Այսօր մենք մի նոր մարտահրավերների առջև ենք և հարկավոր է շատ լուրջ ձևով ուսումնասիրել ինչ կարող ենք արտահանել»:

Մխչյանը գտնում է, որ մեր արտադրած ապրանքներով նախ մենք պետք է բավարարենք մեր շուկայի պահանջները, այս դեպքում գուցե նաև կրճատվի ներմուծվող ապրանքների ծավալները:

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ