10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովը անցկացրեց բաց դասը

Փետրվարի 23-ին «Բաց դռներ» ծրագրի շրջանակներում Ազգային ժողով էին այցելել Հյուսիսային համալսարանի մի խումբ դասախոսներ եւ ուսանողներ: Բաց դասը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ծավալված անկաշկանդ զրույցի ընթացքում ուսանողներն իրենց հարցերն են ուղղել ԱԺ փոխնախագահին:

Ուսանողները Էդուարդ Շարմազանովին տեղեկացրել են Հյուսիսային համալսարանի գիտխորհրդի որոշման մասին, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ուսանողները կարող են համալսարանում սովորել՝ վճարելով ուսման վարձի կեսը: Ուսանողներն առաջարկել են կիրառել այս մոտեցումը նաեւ հայաստանյան այլ բուհերում: Էդուարդ Շարմազանովը  դրական է գնահատել համալսարանի գիտխորհրդի որոշումը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անցկացվող միջոցառումներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ հայոց խորհրդարանը նույնպես նախատեսել է որոշակի միջոցառումներ, սակայն ըստ Էդուարդ Շարմազանովի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում իր ներդրումը պետք է ունենա յուրաքանչյուր հայ: Խոսելով համահայկական հռչակագրի մասին՝ Էդուարդ Շարմազանովն այն համարել է պատմական փաստաթուղթ համայն հայության համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ