Այսօրվա ողբերգության առթիվ Աննա Հակոբյանից առաջ է անցել ցինիզմի մյուս չեմպիոնը` Ալեն Սիմոնյանը. Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօրվա ողբերգության առթիվ Աննա Հակոբյանից առաջ է անցել ցինիզմի մյուս չեմպիոնը` Ալեն Սիմոնյանը` մի խումբ այլ փոքրիկ ցինիկների հետ։
Ամոթ, հազար ամոթ այս ամենը հանդուրժող ու ներող ամեն մարդու։ Ամոթ, հազար ամոթ այս ամենը ներող հասարակությանը»։
Հիշեցնենք, որ այս օրերին Ալեն Սիմոնյանը հանգստանում է Նորվեգիայում։ Նա մոտ 3 ժամ առաջ լուսանկարներ է տեղադրել ինստագրամի իր էջում։ Նրա հետ է նաև ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։