26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Անցյալի գաղջ հիշողություն են. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանից

«Նրանց համար, ովքեր չգիտեն, ասեմ, անցած ուրբաթ ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչները ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի ելույթից հետո ծափահարում էին: Սա այն միասնական դիրքորոշումն է, որը առաջացել է ՀԱԿ-ՀՀԿ խորհրդապահական խողովակների շփման օղակի միջոցով, որի մասին Տեր-Պետրոսյանը խոսել է իր վերջին բաց նամակում»,-այսօր Ազգային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն՝ արձագանքելով նույն խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին: Վերջինս մեղադրեց Փաշինյանին իշխանության հետ համագործակցության մեջ:

«Եվ ընդհանրապես ուզում եմ ասել, որ Սերժ Սարգսյանին աղերսագիր նամակներ գրող քաղաքական ուժերն ու գործիչներն ինձ համար ընդամենը անցյալի գաղջ հիշողություն են, և ավելացնելու ոչինչ չունեմ»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ