22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայաստանի կառավարությունը Սնուփ Դոգի համերգի համար հատկացրեց մոտ 6 մլն դոլար

Հայաստանի կառավարությունն ավելի քան 2 միլիարդ դրամ (մոտ 6 միլիոն դոլար) հատկացրեց աշխարհահռչակ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում կազմակերպելու համար։

Համապատասխան որոշումն ընդունվեց Հայաստանի կառավարության՝ օգոստոսի 11-ի նիստում։

Համերգը կկայանա 2023 թվականի սեպտեմբերի 23-ին՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում:

Կառավարությունն ակնկալում է, որ Սնուփ Դոգի համերգին կմասնակցի 20000-25000 մարդ:

Բացի այդ, ակնկալվում է, որ համերգին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան կժամանի 5000 – 6000 զբոսաշրջիկ: Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տեղեկատվության՝ 1 զբոսաշրջիկը միջինում Հայաստանում ծախսում է 800-1000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

«Ծրագրի շահառուներն են լինելու հանրության լայն զանգվածներ՝ այդ թվում սոցիալապես խոցելի խմբեր: Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա ավելացնել Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը, կնպաստի մշակութային զբոսաշրջության ծավալների և դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացմանը՝ հետևապես նաև տնտեսական աճին, կհանգեցնի երկրի վարկանիշի, ինչպես նաև Հայաստանի մասին իրազեկվածության բարձրացմանը:

Հայաստանը հնարավորություն կունենա մուտք գործելու միջազգային շոու-բիզնեսի շուկա, հավասար պայմաններ կստեղծվեն դաշտում ճանաչում ունեցող աստղերին Հայաստան ավելի մատչելի միջոցներով հրավիրելու համար»,- ասված է ՀՀ կառավարության որոշման մեջ:

Ծրագրի իրականացումն ապահովում է «Դոպինգ Սփեյս» ընկերությունը։

«Կազմակերպությունը պարտավոր է ապահովել միջոցառման համար բոլոր անհրաժեշտ սարքավորումներով, իրականացնել դրանց տեղադրումը, ապահովել միջոցառման անցկացման թեմայով գովազդային արշավներ Հայաստանում և արտերկրում: Կազմակերպությունը Պետական մարմնին տեղեկատվություն կներկայացնի գովազդային արշավների արդյունքում միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած զբոսաշրջիկ­ների թվի և վաճառված տոմսերի քանակի վերաբերյալ»,- նշված է կառավարության որոշման մեջ:

Ծրագրի իրականացման համար Հայաստանի կառավարությունը «Դոպինգ Սփեյս» ընկերությանը հատկացրեց 2 միլիարդ 318 միլիոն 596.8 հազար դրամ։ Միջոցառման ավարտից և պետական մարմնի կողմից միջո­ցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո, կազմակեր­պությունը միանվագ վճարմամբ, պետական բյուջե հետ կվճարի նվազագույնը 24 միլիոն 381 հազար դրամ, որը կուղղվի մշակույթի ոլորտի ֆինանսավորմանը։

Կազմակերպությունը՝ միջոցառման ամբողջական պատշաճ կատարումից հետո, տրամադրված դրամաշնորհի ընդհանուր գումարից պակաս գումար ծախսվելու դեպքում, պարտավոր է տարբերությունը (տնտեսված գումարը) վե­րադարձնել պետական բյուջե՝ միջոցառման արդյունքն ամբողջությամբ ընդունվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ