11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Էդուարդ Շարմազանով, Էդմոն Մարուքյան, Նիկոլ Փաշինյան. Զուրաբյանն ապշած է

«Կառավարման ճգնաժամի փոխարեն ոմանք սկսեցին խոսել ընդդիմության մասին»,-այսօր Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ քննարկվող կառավարման ճգնաժամի մասին հարցի վերաբերյալ ամփոփիչ ելույթում ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:

«Իմ համար ամենամեծ բացահայտումն այն էր, որ երեկ ՀՀԿ խմբակցության աջակցությամբ տեղի ունեցավ մի նոր դաշինքի ձևավորում՝ Շարմազանովի դիրիժորությամբ: 

Շարմազանովի հետ միավորվել են ՀՀՇ-ի իշխանության տարիներին քննադատության վրա մասնագիտացված ու այդ նպատակաով ՀՀԿ բերված մեկ-երկու անկախ, մեկ-երկու իբր ընդդիմադր պատգամավորներ»,-ասաց Զուրաբյանը: Նա նշեց, որ փոխադարձ ջանուխուրբանով իրար հետ երեկ միավորված գործում էին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև մի քանի այլ ՀՀԿ-ականներ:

Ըստ Զուրաբյանի՝ ապշեցուցիչ են այս միավորումն ու միանման քննադատությունները:

Զուրաբյանը քննադատեց նաև ԱԺ մյուս փոխնախագահ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի ելույթը, որ հնչել է ԵԽԽՎ-ում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ