11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն»

«Ըստ կոռուպցիայի ընկալման համաթվի՝ ՀՀ-ում ընդհանուր իրավիճակը լճացման է»,-այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  հայտարարեց  «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում կոռուպցիայի դեմ լուրջ պայքար չկա, այլ գործում է «համ գայլերը կուշտ լինեն, համ ոչխարները չտուժեն» մոտեցումը:

Հոկտանյանը հիշեցրեց, որ անցած տարվա տվյալներով կոռուպցիայի ընկալման համաթիվը 36 է, ինչը նշանակում է՝ վիճակն այնպիսին է, ինչպես որ հատուկ է բարձր կոռումպացված երկրներին։

«Չմոռանանք, որ խոսքը ոչ միայն կաշառակերության է վերաբերվում, այլեւ հովանավորչությանը, պաշտոնեական դիրքի չարաշահմանը։ Թե ինչու է մեր երկրում կոռուպցիան այս վիճակում, կա երեք պատճառ՝ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, տարածված է մոնոպոլիզացիան եւ իշխանության ճյուղերն ազատ չեն, հենց օրինակ դատական համակարգի ոչ անկախ լինելը»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Վարուժան Հոկտանյանի հավաստմամբ  իրավիճակը Հայաստանում շատ ավելի վատ է, քան Վրաստանում եւ Թուրքիայում, բայց ավելի բարվոք վիճակում ենք, քան Ադրբեջանն ու Իրանը: Հայաստանն իր ցուցանիշներով առաջ է նաև ԵՏՄ անդամ երկրներից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ