11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Պաշտոնյաների կանանց հ/կ-ներն են շահում. կառավարության սխալն է /վիդեո/

«Քարավան 88» հ/կ նախագահ Զոյա Ջուլհակյանը դժգոհում է, որ նորելուկ անհայտ ծագմամբ հասարակական կազմակերպությունները ստվերում են լուրջ գործով զբաղվող հասարակական կազմակերպություններին: 

 «Դաշտը չի զարգանում, խնդիրները շատ են, անընդհատ ստեղծվում են նոր կազմակերպություններ, մի քանի ծրագիր են անում, ու հին կազմակերպությունները մնում են չզարգացած: Պետք է դժգոհեմ նաեւ միջազգային կառույցներից, որովհետեւ ուղղությունները ընտրելիս հաշվի չեն առնում հ/կ-ների վիճակը:

Մեր երկիր բավական գումարներ է մտնում, ու բոլորը ծախսում են թրեյնինգների ու սեմինարների վրա: Այ մարդ,  էդ գումարները տվեք հասարակական կազմակերպություններին, համայնքի զարգացման ծրագրեր կանենք, սեմինարներից հոգնեցինք արդեն, որքան կարելի է սեմինար անել, գյուղի մի քանի կանանց հավաքել ու խոսել»,- այսօր «Հենարան» ակումբում կայացած ասուլիսին ասաց Զոյա Ջուլհակյանը:

Հայ փախստականներին աջակցող «Ահազանգ» հ/կ գործադիր տնօրեն Ջուլիետա Երեմյանը դժգոհեց, որ 2000 թվականից հետո իրենց կազմակերպության ներկայացրած ծրագրերը չեն հաստատվում. «Չինովնիկների կանանց հ/կ-ներ կան, հենց դրանք են շահում բոլոր ծրագրերը, այնպիսի մարդկանց ծրագրեր են անցնում կառավարության սխալ վերաբերմունքի պատճառով:

Այստեղ էլ ծանոթ-խնամի հարաբերությամբ են ծրագրերը հաստատվում: Որքան ուզում ես ծրագիր ներկայացրու, միեւնույնն է չի հաստատվելու, որովհետեւ միջազգային կառույցներն ունեն արդեն իրենց հ/կ-ները»: 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ