11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

«Ադրբեջանցիները հայերի հանդեպ ցեղասպանության ծրագիր են իրականացրել»

Սումգայիթյան ջարդերը կարելի է հայերի հանդեպ կատարած ցեղասպանություն համարել: Այս մասին Սումգայիթի ողբերգության 27-րդ տարելիցի վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ընդդեմ իրավական կամայականության» հկ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

Նա նշել է, որ Սումգայիթյան ջարդերը  կարելի է  համարել պատրաստի վիճակում գտնվող նյութ, և կարելի է սումգայիթյան ջարդերի շուրջ  փաթեթ կազմել:

«Ադրբեջանում հայերը եղել են ոչ թե ազգային փոքրամասնություններ, այլ Ադրբեջանը հիմնողազգերից: Ադրբեջանցիները հայերի հանդեպ ցեղասպանության ծրագիր են իրականացրել, հայաթափ են արել մի ամբողջական տարածք ու յուրացնել հայերի հարստությունները: Սումգայիթյան ջարդերը ապացուցելու համար բազմաթիվ նյութեր կան»,- ասել է բանախոսը` նշելով, որ ինքը պատրաստվում է նամակով դիմել  Արտաքին գործերի նախարարությանը, որպեսզի աշխատանքային խումբ ստեղծվի, մասնագետներ  ու ֆինանսներ տրամադրվեն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ