26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

«Քինախնդիր, բռնապետիկ, լրագրողներից վախենո՞ւմ ես… Ճի՛շտ ես անում, լրագրողներին հանգիստ թող, դու քեզնով զբաղվիր»

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քինախնդիր, բռնապետիկ…

Լրագրողներին հանգիստ թող, դու քեզնով զբաղվիր։

Լրագրողները քեզ ոչնչացրին քո իսկ հրավիրած ասուլիսում, սրանից հետո սսկվիր, եւ խոսքերդ ու քայլերդ հավասարկշռիր․․. Հռիփսիմե Ջեբեջյանի եւ Անի Գեւորգյանի հանդեպ քո իսկ հանձնարարությամբ սկսված տեռորը ի ցույց է դնում վախերդ…

Լրագրողներից վախենո՞ւմ ես… Ճի՛շտ ես անում…

Հանգիստ թող Հռիփսիմեի բոլոր մորաքույրերին եւ ազգականներին, հանգիստ թող Անիին, նրա հարազատներին, առհասարկ՝ մեր երկիրը եւ այստեղ ապրող մարդկանց հանգիստ թող, առերեսվիր իրականությանը, հասկացիր, թե ո՞վ ես եւ ո՞նց են վերաբերում քեզ մարդիկ, ատում են քեզ, հասկացիր եւ հեռացիր․․․

Քո վաղը լինելու է ահարկու, ինքդ քեզ հանգիստ թող եւ հեռացիր․․․»։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ