14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարը սպառնալիք է տարածքի բնակչության համար

«Աշխարհում նման բան չկա, բայց Ախթալայում պոչանքը հանել են, որպեսզի նորը լցնեն»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց  Կանաչների միության նախագահ  Հակոբ Սանասարյանը:

Քննարկման թեման Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի նոր պոչամբարի կառուցուման արդյունքում առաջանալիք խնդիրներն են:

«Նահատակ պոչամբարի համար համայնքային բյուջե վճարում են տարեկան ընդամենը 40 հազար դրամ, իսկ նոր պոչամբարի համար 40 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր են հատկացնելու, եւ պոչամբարը մոտենալու է Դեբետ գետի ավազանին»,-տեսակետ հայտնեց Մեծ Այրումի գյուղապետարանում համայնքի ավագանու անդամ, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը:

Համահայկական բնապահպանական ճակատի համակարգող խորհրդի անդամԼևոն Գալստյանին էլ մտահոգում է տարածքի բնակիչների ճակատագիրը՝ առողջապահական տեսանյունից.«Մկնդեղի չափաքանակը գերազանցված է այդ տարածքում, իսկ մարդիկ այդտեղ խորովածի փառատոն են անում, երեխաները խաղում են, իսկ գյուղացիները ջրում դաշտերը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ