12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Արմեն Աշոտյանի ծննդյան օրը, նաև անեկդոտ պատմեց

Այսօր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ժամանակ շնորհավորեց նրա տարեդարձը, երբ լրագրողը հարց տալու ժամանակ ասաց, որ Աշոտյանի տարեդարձն է:

«Չէ, առանց բանի, մարդու ծննդյան օրն է, բոլոր այն մարդկանց, ում ծննդյան օրն այսօր է, շնորհավորում եմ»,- ասաց վարչապետը:

Նա անեկդոտ էլ պատմեց ու ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում անունը Սպարտակ է:

«Մեկը մեկին հարցնում է՝ անունդ ի՞նչ է, ասում է՝ Սպարտակ, ասում է՝ ինչի դու ո՞ր թիվ ես: Հիմա դուք, որ պատմում եք, ո՞ր թվի մասին եք պատմում: Լրիվ Սպարտակի թվի պատմություն եք պատմում», – ի պատասխան լրագրողի հարցին, որ կալանքի մեջ են Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը, գեներալ Գրիգորի Խաչատուրովը և Աշոտյանը:

«Աշոտյանը «Սպարտակի թվի՞ն» է կալանավորվել», – հետաքրքրվեց լրագրողը, Փաշինյանն էլ, չզսպելով ծիծաղը, ասաց՝ չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ