09 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։

Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։

Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր Կարեն Մաթևոսյանի և Արա Խզմալյանի միջև։

Հունիսի 26-ին «Մատենադարան»-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, առաջնորդվելով Մատենադարանի կանոնադրության և հոգաբարձուների խորհրդի աշխատակարգի համապատասխան հոդվածներով, հայտարարել էր Մատենադարանի տնօրենի ընտրության բաց մրցույթ։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ