23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները»․ Սերժ Սարգսյանը տրամաբանական է համարում Վարդան Օսկանյանի առաջարկները

Արցախի հարցում վիճակը կարող է փոխվել, եթե փոխվեն բանակցողները, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ՀՀ երրորդ նախագահն այս համատեքստում նշեց նաև, որ ինքը լսել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի առաջարկները և գտնում է, որ դրանք տրամաբանական են։

«Այն, ինչ ասում է Վարդան Օսկանյանը, իրականացնելի է, այնպես որ, իհարկե, ծանր է վիճակը, դժվարություները շատ են, պրոբլեմները մեծ են, բայց չեմ համարում, որ վիճակն անելանելի է»,- այս առնչությամբ ասաց ՀՀ երրորդ նախագահը։

Ըստ նրա՝ լավ լուծում կլիներ, եթե Օսկանյանի առաջարկած լռության պայմաններն ընդունվեին ։

«Դա, իհարկե լավագույն լուծումը կլիներ, բայց եթե իրոք կարողանային պայմանավորվել, որ մի խումբ՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, աշխատի, իսկ մնացածը լռեն․ այդ դեպքում կարող է դա էլ իրականանալ, թեև ես չեմ կարծում, որ այդ մարդիկ (գործող իշխանությունները-խմբ․) ի վիճակի են այդպիսի պայմանավորվածության գնալու»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինքն ում է տեսնում այդ խմբում, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առաջարկը Վարդան Օսկանյանինն է, նա պետք է ասի։

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել էր, որ եթե իրեն բանակցելու լիազորություն տրվի, մի խումբ դիվանագետների հետ հնարավոր կլինի 2-3 ամսվա ընթացքում իրավիճակում փոփոխություն մտցնել։

«Բայց այստեղ նախապայման կա։ Այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, Փաշինյանը 3 ամիս պետք է լռի»,- ասել էր Օսկանյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ