11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱԿ-ը չքվեարկեց Սերժ Սարգսյանի իմպիչմենթի մասին նախագծին

Քիչ առաջ Ազգային ժողովում քվեարկության դրվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենթի պահանջի մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը Փաշինյանը նշեց, որ քվեարկության պահից հետո փաստաթուղթը մտնելու է ներքաղաքական օրակարգ ու ստեղծվելու են այնպիսի պայմաններ, որ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքները քննարկվեն դատական պայմաններում: 

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հավելեց, որ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության բոլոր հիքմերն առկա են, բայց չի կարելի անլրջացնել այս հարցը տարօրինակ իրավական նորմերով: Զուրաբյանը հավելեց, թե 2011-ին հանրահավաքներից մեկի ժամանակ ՀԱԿ-ը նախագծի հեղինակի մասնակացությամբ ընդունել է Սերժ Սարգսյանի պաշտոնակության հռչակագիրը և անհասկանալի է, թե ինչու է պատգամավորն առանց խորհդակցության ներկայացրել սա:

«Խմբակցությունը չի քննարկի, նման հռչակագրին աջակցելը մեծ նվեր կլիներ Սերժ Սարգսյանին»,-ասաց Զուրաբյանը:

ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը կոչ արեց պատգամավորներին չհուզվել ու վատ չզգալ: «Ժառանգությունից» Ալեքսանդր Արզումանյանն էլ նկատեց, որ սա պատեհ առիթ է, որ այն ուժերը, որ հրապարակներում խոսում են իշխանափոխության մասին, ցույց տան իրենց մոտեցումները: Ամիսներ շարունակ փողոցում պահանջում եք Սերժ Սարգսյանի հրաժարականն ու ասում՝ ժամանակավրեպ է, ուրեմն մյուս ընտրություններին գնացեք ու ասեք՝ պահանջում ենք»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյան էլ նկատեց, որ սա շատ խճճված հարց է ընդդիմության դաշտում, բոլորին մտահոգող հարց է, և «առանց փակագծերը բացելու» առաջարկեց Նիկոլ Փաշինյանին հանել հարցը քվեարկությունից:

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ նախագծի վերաբերյալ ոչ մի առաջարկություն չի ստացվել, իսկ ինքն ասել է, որ ցանկացած առաջարկություն կընդունի առանց քննարկման, չի նայի նույնիսկ բովանդակությանը: Նախագիծը չընդունվեց, միայն չորս պատգամավոր էր կողմ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ