ԱՄՆ դեսպանը Հ1-ի եթերում հեքիաթներ էր պատմում այն մասին, թե ինչ անվտանգ ու ապահով կապրեն հայերն Ադրբեջանում. Վրթանեսյան
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին եվրոպաբնակ հայերի նամակը հուլիսի 21-ին Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման համատեքստում է, ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Բոլորիս համար ակնհայտ է, որ որպես խաղաղության պայմանագիր փաթեթավորվող փաստաթուղթն, ըստ էության, Արցախի հանձնման փաստաթուղթն է։ Բոլորս հասկանում ենք, որ արցախահայերը Ադրբեջանի կազմում որևէ ապագա չեն կարող ունենալ։ Դա շատ լավ հասկանում են նաև Շառլ Միշելը, ԱՄՆ դեսպանը, որը երեկ Հ1-ի եթերում հեքիաթներ էր պատմում այն մասին, թե ինչ անվտանգ ու ապահով կապրեն հայերը, շատ լավ իմանալով, թե Ադրբեջանն ինչպես է վերաբերվում թեկուզ իր քաղաքացիներին», – ասաց Վրթանեսյանը։
Նշենք, որ ՀՀ-ում ԵՄ գրասենյակում այսօր փոխանցվեց եվրոպաբնակ հայերի նամակն՝ ուղղված Շառլ Միշելին։