Քրիստոսի հարության փաստն է միայն, որ ապագան դարձնում է հուսալի. Մեծերը Աստծո մասին
Համաշխարհային ավետարանիչ Բիլլի Գրեհեմը գրում է.
<<Մի քանի տարի առաջ եղա Արևմտյան Գերմանիայի մայրաքաղաք Բոննում և զրուցելու հնարավորություն ունեցա կանցլեր Ադենաուեըի հետ: Ողջույններ փոխանակելուց հետո նա մի բաժակ սուրճ լցրեց ինձ համար և զրույցն սկսեց այսպիսի հարցով.
-Երիտասարդ, դուք հավատո՞ւմ եք, որ Քրիստոսը ողջ է:
-Այո՛, իհարկե,- պատասխանեցի- ես հավատում եմ, որ Քրիստոսը կենդանի է:
-Ես էլ եմ հավատում: Եթե Քրիստոսը կենդանի չէ այսօր, ապա աշխարհն ընդհանրապես չի կարող ունենալ և ոչ մի հույս: Միայն Քրիստոսի հարության փաստն է, որ ապագան դարձնում է հուսալի:
Ծերունի կանցլերի աչքերը շողում էին: Նա շարունակեց.
-Իսկապես, եթե Քրիստոսը հարություն չի առել, ուրեմն մեր հավատքն էլ զուր է: Բայց Քրիստոսը հարություն է առել, և դա փաստ է>>:
Կոնրադ Հերման ԱԴԵՆԱՈՒԵՐ – (1876-1967), ԳՖՀ պետական գործիչ, իրավագետ: ԳՖՀ առաջին դաշնային կանցլերը (1949-1963), ,,Քրիստոնեա-դեմոկրատական միություն,, կուսակցության նախագահ (1949-1963): Պաշտոնաթող է եղել 87 տարեկան հասակում: