Այս իշխանությունները երբևէ արդար դատվելու հնարավորությունից իրենց զրկում են
Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այս իշխանությունն ապագայում իրեն փրկելու համար որևէ շանս չի թողնում: Սրանք կարծում են, թե հավերժ իշխանություն են լինելու, առանց հասկնալու, որ այդպես պարզապես չի լինում, բնությունն անգամ թույլ չի տալիս հավերժ իշխանություններ:
Իսկ ի՞նչ են անում հիմա սրանք.
Երբևէ արդար դատվելու հնարավորությունից իրենց զրկում են: Նրանք դատական իշանությունը մաքրում են Դավիթ Հարությունյանի նման իրական դատավորներից, որպեսզի իշխանության այդ ճյուղը թողնեն միայն նեոմացոյականությանը: Բայց մի պարզ բան չեն հասկանում. նեոմացոյականությունը նոր իշխանության ժամանակ ուղիղ հաստատելու է այդ օրվա իշխանության քմահաճ ցանկությունները: Սրանք երևի լավ չեն պատկերացնում, որ ամենամեծ հավանականությամբ հաջորդիվ գալու է այն իշխանությունը, որը նիկոլիզմի ցմահ ազատազրկումը կամ մահապատիժն է ուզելու:
Շատ պարզ օրինակ ունեք աչքներիդ առաջ. դո