27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ-ի իշխանությունը կեղծ խաղաղասիրություն է քարոզում, իսկ Ադրբեջանի նախագահը հայտարարում է հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը կրկնապատկել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումների թիվը, ՆԱՏՕ-ական չափանիշներով վերակազմավորում է զորամասերը, մարտի վարման նոր չափանիշներ են դրվում, հայտնում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նա ֆեյսբուքյան էջում գրել է․«Տարբեր բաց աղբյուրներից ստացվող տեղեկությունները, «Կոմանդո»-ների վերապատրաստումներն ու ձևավորվող նոր զորամասերի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ Թուրքիայի հետ իրականացվող բարեփոխումների շրջանակներում 18-20 հզ. զինծառայող է վերապատրաստվել:

Զուգահեռ, Ադրբեջանի ու տարբեր երկրների ռազմաուսումնական հաստատություններում ևս կրթական, ուսուցման ծրագրերով մեծ թվով զինծառայողներ են անցնում, որոնք նշածս թվի մեջ չեն մտնում:

Ինչպե՞ս է ստացվում, որ հայաստանյան իշխանությունը երկրի ներսում կեղծ խաղաղասիրություն է քարոզում, տարբեր իշխանական դեմքեր ամենօրյա ռեժիմով խոսում են թուրքերի և ադրբեջանցիների հետ ախպերության ու դրա օգուտների մասին, իսկ Ադրբեջանի նախագահը բաց հայտարարում է, որ միջազգային հարաբերություններում ուժը, այլ ոչ թե միջազգային իրավունքն է հարց լուծում և հայտարարում զինված ուժերի բարեփոխումների, այդ թվում` հատուկ նշանակության ուժերի, ռազմական ներկրումների կտրուկ մեծացման մասին:

ՀՀ իշխանության հանձնվողականությանն Ադրբեջանն առաջադրում է կոշտ միջոցների քաղաքականություն»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ