30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինչով է պայմանավորված այս հրատապությունը․ «Հրապարակ»

Երկուշաբթի օրը՝ հունիսի 26-ին, հավանաբար 12.00-ին խորհրդարանն արտահերթ նիստ կհրավիրի։ Նախապես որոշել էին, որ արտահերթերի սեզոնը բացելու են հուլիսից, եւ երկուշաբթի օրվա արտահերթի մասին երեկ ուշ երեկոյան ՔՊ-ականների մեծ մասն անգամ տեղյակ չէր, եւ պնդում էին, որ չկա նման բան։

Թե ինչով է պայմանավորված այս հրատապությունը, եւ ինչ նախագծեր են փորձելու արագ դակել, ՔՊ աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին հերթական նիստից 10 հարց է մնացել, որոնք չքննեցին բյուջեի կատարողականի երկարատեւ քննարկումների եւ հերթական նստաշրջանն ավարտվելու պատճառով։ Հիմա որոշել են օրակարգը, այսպես ասած, սպառել, որպեսզի հուլիսին անցնեն խնդրահարույց նախագծերին։

Հիշեցնենք, որ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ էլ չհասցրին ընտրել, իսկ թեկնածուն ընդդիմության ներկայացրած Անահիտ Սարգսյանն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ