Նոր մի ուշագրավ լուր արտերկրում ապրող մեր հայրենակցից․ Արթուր Թովմասյան
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նոր մի ուշագրավ լուր ստացա արտերկրում ապրող մեր հայրենակցից: Ըստ նրա՝ հունիսի 1-ին, Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպումից անմիջապես հետո, Էմանուել Մակրոնը շտապել է օդանավակայան և օդանավից վրդովված զանգել ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ՝ Մուրադ Փափազյանին: Զրույցը շատ կարճ էր. ըստ աղբյուրի Մակրոնը Փափազյանին ասել է, որ այլևս չի պատրաստվում նման հանդիպումների մասնակցել, քանզի միայն ինքն է շահագրգրված եղել Արցախի և արցախցու ապագայով, իսկ մնացածի մոտ (Շոլց, Միշել, Ալիև, նիկոլ) գրեթե նույն մոտեցումն է առ այն, որ Արցախը Ադրբեջանի անբաժանելի մասն է: Հարգելի ՀՅԴ կուսակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ՝ Ishkhan Saghatelyan և Franck Papazian, խնդրում եմ հաստատել կամ հերքել վերոհիշյալ լուրը:
Հարգելի լրագրողներ, դիմում եմ ձեզ, հարցրեք ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանին. արդյո՞ք եղել է նման զրույց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, կանխավ շնորհակալ եմ» :