30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Արևմուտքը փորձում է սեպ խրել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում․ Լավրով

Արևմուտքը ՀԱՊԿ-ը դիտարկում է որպես միջազգային ասպարեզում իր գերակայությանը սպառնացող գործոն՝ այդպիսով փորձելով պառակտում մտցնել Կազմակերպության շարքերում, նույն կերպ նա փորձում է պառակտում մտցնել նաև ԲՐԻԿՍ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ։

«Մենք արձանագրեցինք, որ Արևմուտքը ՀԱՊԿ-ը, ինչպես նաև ԲՐԻԿՍ-ը և ՇՀԿ-ն դիտարկում է որպես սպառնալիք՝ միջազգային ասպարեզում իր գերակայությանը, դիտարկում է որպես ապագա բազմաբևեռ աշխարհի ձևավորվող կենտրոններ, ի դեմս որոնց սպառնալիք է տեսնում իր շահերին, իր գերիշխանությանը»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ սրանից ելնելով էլ հավաքական Արևմուտքը փորձում է սեպ խրել ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում։

«Մենք արձանագրում ենք ՀԱՊԿ-ում, ինչպես նաև ՇՀԿ-ում ու ԲՐԻԿՍ-ում պառակտում մտցնելուն ուղղված Արևմուտքի հուսահատ, ագրեսիվ փորձերը, ներառյալ կեղտոտ մեթոդներ կիրառելը՝ ՀԱՊԿ անդամ երկրների հարաբերություններում սեպ խրելու նպատակով»,- ասել է Լավրովը։

Սերգեյ Լավրովի խոսքով՝ ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասնակիցները եզրահանգել են, որ անհրաժեշտ է դիմակայել Արևմուտքի ճնշումներին և լիարժեք կատարել դաշնակցային պարտավորությունները, նաև ամրապնդել համերաշխությունը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ