30 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔՊ-ականները հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է․ «Հրապարակ»

ՔՊ-ականների համար ամառը թեժ է լինելու, նրանք կես ամիս ունեն հանգստանալու համար, իսկ հուլիսից մինչեւ սեպտեմբեր պարտավոր են լծվել Երեւանի ավագանու ընտրություններին՝ ով ինչով կարող է։ Սրանով է պայմանավորված, թերեւս, որ ԱԺ նստաշրջաններին հաջորդող ավանդական արտահերթ նիստերը որոշել են անցկացնել ոչ թե այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում, այլ տեղափոխել են հուլիս:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ խորհրդարանն ավարտեց հերթական նստաշրջանը։ Նախատեսվում է հուլիսին 3-4 արտահերթ նիստ անցկացնել, թիմի աշխատանքային ռիթմը վերականգնելու եւ «մարտունակությունը» վերականգնելու համար` մինչեւ օգոստոս, իսկ օգոստոսից արդեն կսկսվի Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, որին առաջնորդը հրահանգել է բոլորին` անխտիր մասնակցել եւ ամեն ինչ անել հաղթելու համար։

Որպես կանոն, նստաշրջանի ավարտից հետո օրենսդիրներն արտահերթով սղղացնում են «տունը մնացած» կամ խնդրահարույց նախագծերը: Այս տարին եւս բացառություն չէ՝ այն տարբերությամբ, որ դրանց ընդունումը ոչ թե հունիսին, այլ հուլիսին կկայանա»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ