30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Արմեն Աշոտյանը ձերբակալվել է խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով. ՔԿ խոսնակ. tert.am

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նրա փոխանցմամբ՝ Աշոտյանի հետ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Աբրահամյանը նաև ասաց, ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանրության համար կոնկրետ մանրամասնություններով ու փաստերով տեղեկատվություն կհրապարակի։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ