23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է. տեղի կունենա Փաշինյանի որդու ցուցահանդեսը

Հունիսի 13-ից հուլիսի 7-ը Երևանի Հրաչյա Քոչար 13 հասցեում գործող «Ստուդիո 20»-ում Արտ Բազիսը ներկայացնում է Աշոտ Փաշինյանի (2000) և Վահագն Մանգասարյանի (1998) ընտրված աշխատանքները։

««Պատկեր-ացման ձևեր» խորագրով այս ցուցադրությունը, որը կգործի 2023 հունիսի 13-ից հուլիսի 7-ը, առաջին համագործակցությունն է երիտասարդ նկարիչների եւ Արտ Բազիսի միջեւ, որի արդյունքում կցուցադրվեն նախկինում հանրայնորեն չցուցադրված գործեր։

Երկու արվեստագետն էլ կիսատ թողելով արվեստի ակադեմիական կրթությունը՝ ստեղծել են անընդհատ նկարելու, սովորելու, իրարից սովորելու եւ իրար հետ սովորելու մի փորձառություն, որտեղ գույնի, գծի եւ պատկերի պատկեր-ացումները քաղաքական դիրքորոշում արտահայտելու այնպիսի ազդեցիկ ձեւեր են՝ անդասակարգ հասարակության դրությունը մոտեցնելու համար։ Արվեստագետները մի կողմ են թողել տրադիցիայով եկած աստիճանակարգային այնպիսի սխեմաները, երբ ինչ-որ երկարատեւ տքնաջան փնտրտուքներից հետո նկարիչը պետք է գտնի բնորոշելի իր պատկեր-ացման ձեւը՝ արտադրելով նկարաշարեր՝ մրցակցող հանրությունների պահանջների համար։ Արվեստագետները համարում են, որ լավ նկարել իմանալը միգուցե խանգարում է լավ նկարելուն։

Աշոտ Փաշինյանի հիմնական հոգսը նկարելն է։ Նա սկսել է նկարել՝ նկարչություն չիմանալով։ Սկզբում աբստրակցիաներ, կոնստուտիվիստական կոլաժներ էր անում, սակայն տարիներ առաջ՝ կոլեկտիվ նկարչական առօրյան մեծ դեր ունեցավ նկարչության մասին պատկերացումների ձեւավորման համար։

Վահագն Մանգասարյանի հիմնական գործը նկարելն է։ Չնայած ծնվել է նկարչի ընտանիքում եւ մանկությունից նկարել, սակայն ինչ-որ պահից, իր համար հեղափոխական պահից սկսած այլ կերպ է սկսել նկարել, եւ հենց այդ կերպ նկարված գործերն են ներկայացված այս ցուցահանդեսին։ Նա համարում է, որ նախկինում ինքը հենց նկարում էր վատ՝ գիտուն նկարողների նման։

Ցուցահանդեսին ներկայացված են արվեստագետների լակոնիկ ու հստակ նկարված աշխատանքները՝ ինքնադիմանկարների եւ նատյուրմորտների, ճեպանկարների միջոցով։

Այս ցուցահանդեսը առիթ է ցույց տալու, թե ինչպես են արվեստագետները նկարում որպես ընթացք եւ ինչպիսի կոնցեպտներ ու էսթետիկաներ են առաջարկում նկարչության եւ առհասարակ արվեստի ներկա իրադրության մեջ եւ ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենում արվեստի եւ առհասարակ հանրության հայաստանյան կոնտեքստում՝ մեդիաների կողմից անընդհատ պատմականացնող հետաքրքրաշարժ վերաներկայացումների մրցակցող դրությունից անդին»,- նշված է հայտարարության մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ