23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։

ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է Փաշինյանին՝ ակնարկելով, որ նրա պահվածքն իր նկատմամբ դրսեւորած ներողամտության հետեւանք է։ Խոսքը քովիդի դեմ պայքարի հետ կապված վատնումների քրեական գործի մասին է, երբ նախարարն Արսեն Թորոսյանն էր։

Այդ գործով մի խումբ մեղադրյալներ են անցնում, մեծ թվով մարդիկ են հարցաքննվել, ու չնայած իրավապահները պարբերաբար սպառնում են, թե Թորոսյանին եւս կհարցաքննեն, բայց բանը դրան չի հասել։ Սակայն, խմբակցության մեր աղբյուրների փոխանցմամբ, պատճառը բոլորովին այլ է։

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, իսկ ՔՊ-ին եւ Փաշինյանին օդուջրի պես հարկավոր է հաղթել Երեւանում։ Եթե նրան «ձեռք տան», չի բացառվում, որ Թորոսյանն ամեն ինչ շրջի քովիդի դեմ պայքարի պարետատան եւ պարետի ուղղությամբ՝ ներկայացնելով, որ չարաշահումների հետ ինքը կապ չունի, իսկ պարետը ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ