16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վարժական հավաքները թակել են նաև քաղաքական իշխանության մտերիմների դռները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ վարժական հավաքները թակել են նաեւ քաղաքական իշխանության մտերիմների դռները, եւ քաղաքական իշխանության թիմում գտնվողները ծանոթ, մտերիմ են փնտրում, որպեսզի բարեխոսեն ՊՆ վերնախավի մոտ՝ իրենց ծանոթ հարազատներին վարժական հավաքների չտանեն։

Հիշեցնենք, որ Հայաստանում մարտից մեկնարկել է պահեստազորայինների վարժական հավաքների նոր փուլը։ Այս անգամ դրանք, երեք ամսվա փոխարեն, 25 օր են տեւում։ Առաջին փուլով հավաքներին կմասնակցեն ավելի քան 3 հազար քաղաքացիներ։ 25-օրյա հավաքները պարտադիր է 20-ից 55 տարեկան բոլոր պահեստազորայինների համար։ «7 օր քաղաքացին անցնում է պատրաստություն, 14 օր իրականացնում է մարտական հերթապահություն, բայց դա լինում է պարտադիր Հայաստանի Հանրապետության բոլոր զինապարտ քաղաքացիների համար», – ասել էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Մենք կհետեւենք՝ հասկանալու համար, թե իշխանության օղակներում ով ինչ ծանոթի միջոցով կարողացավ «պլստալ» վարժական հավաքից»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ