05 Մայիսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔՊ-ում փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց․ «Փաստ»

«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում մարզերից տեղեկություններ են ստացվում, որ ՔՊ-ն սեփական թիմակիցների կամ իրենց նկատմամբ լոյալ անձանց ինչ-որ «գույքագրում» է իրականացնում, ցուցակներ կազմում: Հաշի առնելով, որ մարզերում առաջիկայում ընտրություններ չեն սպասվում, փորձեցինք հասկանալ, թե իրականում ինչ նպատակ կարող է ունենալ այս ամենը:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն ու քպականները հիանալի հասկանում են, որ ներկայում տեղի ունեցող զարգացումներն իրենց իշխանությունը պահելու համար լուրջ սպառնալիք են, և հնարավոր են անհնազանդության հուժկու ալիքներ։

Ըստ այդմ, փորձում են հասկանալ, թե նման ընթացքի պարագայում իրենք ինչքան մարդ կարող են հանել փողոց՝ ցույց տալու համար, թե հանրային լայն աջակցություն ունեն, ինչպես նաև հակադրվելու հանրային լայն դժգոհություններին։ Մեր տեղեկություններով, ՔՊ-ում ևս հասկանում են, որ նման քայլը կարող է բախումների պատճառ դառնալ, սակայն, ամեն դեպքում փորձում են, այսպես ասած, իրենց ապահովագրել»:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ