01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչո՞ւ եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում, տարբեր սցենարներ կան. նախարարն՝ անկլավների մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքերի նախարար Գնել Սանոսյանը ցանկություն չունի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ադրբեջանի նախագահին ոչ արձագանքողը, ոչ պատասխանողը ես չեմ, դա իմ տիրույթում չէ, ուղղակի շատ կարճ՝ կա բավական ակտիվ պրոցես ու սեղանի շուրջ նույն Ադրբեջանի նախագահն ամբողջովին այլ բան է խոսում», – Ազգային ժողովում լրագրողներ հետ զրույցում ասաց նա:

Սանոսյանը կարծում է, թե կարևորը բանակցություններն են ու, թե որ երկիրը բանակցությունների սեղանի շուրջ ինչ է խոսում:

Խոսելով անկլավների մասին՝ ՏԿԵ նախարարն ասաց, թե այդ ուղղությմաբ քննարկումներ կան ու կան տարբեր սցենարներ:

«Երբ այդ պրոցեսը հասունանա, կարևոր դերակատարում կունենան իրավական փաստաթղթերը, որևէ տարածքի որևէ կարգավիճակ ունենալու համար իրավական հիմքեր գոյույություն ունեն: Մեկ բան ակնհայտ է՝ նման տարածքներ երկու կողմում էլ կան, այդ ամենը կդիտարկվի մեկ ընդհանուր փաթեթի մեջ», – նշեց Սանոսյանը:

Նախարարը տարբեր սցենարների վերաբերյալ մանրամասներ չներկայացրեց:

Հարցին՝ միայն փոխանակման տարեբերակների մասի՞ն է խոսվում, թե՞ նաև հանձնելու՝ Սանոսյանն արձագանքեց. «Ինչո՞ւ եք գիշեր-ցերեկ հանձնելուց խոսում»:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ