Հովիկ Աղազարյանն անշնորհքի պես մեջ ընկավ․ իրենց անդաստիարակ պահվածքն է. Արթուր Խաչատրյան
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ ԱԺ-ում լարված մթնոլորտ էր:
Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իրեն ինչ է ասել ՔՊ-ական Հովիկ Աղազարյանը:
«Հովիկ Աղազարյանն ինձ բան չի կարող ասել», – նշեց պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ավելացրեց. «Հովիկ Աղազարյանն անշնորհքի պես մեջ ընկավ: Դա իրենց անդաստիարակ պահվածքն է: Էդ պահվածքի պատճառով իրենց ազգականները էս երկրում պաշտոններ են ստացել: Հիմա ես ամեն մեկի ասածը չեմ կրկնելու․ անդաստիարակություն: Մենակ դա էր պակաս, որ դա կարողանար հայհոյել: Վեր ընկի, նստի տեղդ, ի՞նչ պետք ա ասի»: